Թողել եք միլիարդները, ընգել եք ինչի՞ հետևից. մինչև լրատվական դաշտը չմաքրվի, երկիրը չի կարգավորվի. Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

Թողել եք միլիարդները, ընգել եք ինչի՞ հետևից. մինչև լրատվական դաշտը չմաքրվի, երկիրը չի կարգավորվի. Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, aysor.am: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապե տ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ ապօրինի հարստացած պաշտոնյաների դեմ պետք է պայքար տարվի։

«Եթե ուզում ենք, որ ժողովրդի վիճակը լավ լինի, անպայման, ամեն ինչ պետք է արվի, որ մարդիկ, ովքեր ապօրինի հարստացել են, նրանց դեմ պայքար տարվի», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ղուկասյանը։

– Գյումրիում կա՞ն ապօրինի հարստացածներ։

– Տո, Գյումրին ամենախեղճ մարզն է, ընդեղ չկան ապօրինի հարստացածներ։

– Պարոն Ղուկասյան, դուք եղել եք Գյումրիի նախկին քաղաքապետ, Ձեր մեծ ունեցվածքի մասին բազմիցս խոսվել է, լինելով պետական պաշտոնյա՝ այդքան ունեցվածք եք կուտակել։ Մտավախություն չկա՞, որ ԱԱԾ-ն կարող է որոշել գալ Ձեր հետևից։

– Իմ հարստությունը, որ դուք ներկայացնում եք, շինծու հարստության մասին է խոսքը, որ դուք լավ գիտեք, ձեր տերերը… անհամեմատելի խոսքերի մասին է, անհամեմատելի… չեմ էլ ուզում քննարկել այդ։ Հետո գյումրեցին էնպիսի բնավորություն ունի, երբ տեսնի, որ ապօրինի հարստացած մեկը կա, իր սենյակում նստած ձայն չի կարող հավաքել։ Մի քննարկեք, հա՞։ Ձեր պատվիրատու տերերը, որ ձեզ պատվիրում են, որ էդպիսի հարցեր տաք…

– Շքեղ հյուրանոց, գործարան … որտեղի՞ց քաղաքապետին այդքան գումար։

– Ես Խորհրդային միության ժամանակահատվածում մինչև էս վերջերս ունեցել եմ մեծ գործարան, աշխատել եմ։ Առաջին կոոպերատիվը Լենինականում բացվել է իմ կողմից, գնացեք, նայեք, կտեսնեք, որ էդպես աշխատել եմ։ Ամբողջ քաղաքը գիտի՝ փոքրուց աշխատող մարդիկ ենք եղել՝ իմ եղբայրների հետ միասին։ Թողել եք միլիարդները, ընգել եք ինչի հետևից։ Սպիտակը սև եք սարքում, սևն էլ՝ սպիտակ։ Էդ դուք եք անում ու ձեր պատվիրատուները։ Մինչև լրատվական դաշտը չմաքրվի, երկիրը չի կարգավորվի։

Լրագրողների հետ հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում