Կարեն Քոչարյան. Իշխանությունն ավելի արդյունավետ աշխատեց քան ընդդիմությունը

«Ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց: Իշխանությունն, ի տարբերություն նախագահական ընտրություների, ավելի շատ դասեր քաղեց նախագահական ընտրություններից, ավելի արդյունավետ աշխատեց, քան ընդդիմությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն Երևանի ավագանու ընտրություններին նման գնահատական տվեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ քաղտեխնոլոգի, ընդդիմության հաջողության չհասնելու պատճառն այն էր, որ չմիավորվեցին: «Ասում էին ընտրություններից հետո կմիավորվենք: Դե միավորեք: Ում հետ եք միավորվելու: Կորցրեցին բոլոր ընդդիմադիրներն անխտիր, այդ թվում նաև իրեն ալտերնատիվ հայտարարած ԲՀԿ-ն»,- նշեց նա:

Ընդդիմադիր կուսակցություններից ՀՅԴ-ի ձախողման պատճառներից է նաև, ըստ փորձագետի, այդ քաղաքական ուժի էլիտան. «Հայաստանյան ՀՅԴ ղեկավարությունը պետք է փոխվի, իսկ ՀԱԿԿ-ի անհաջողությունն էլ բնական համարեց’ ուրժուադեմոկրատական հեղափոխության մասին խոսողն էլ նման արդյունքներ պետք է ունենար:

Ինչ վերաբերվում է նորաստեղծ կառավարմանը` Կարեն  Քոչարյանն ասաց. «Կարելի է ասել, որ կառավարությունն ընդհանրապես չի փոխվել: Փաստացի նույն թիմի մարդիկ են: Ոչ թիմ է փոխվել, ոչ կուրս:»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում