Քուրդ գրոհայիններն այսօրվանից լքելու են Թուրքիայի տարածքը
Նմանատիպ
Նախապես ծրագրվածի համաձայն’ մայիսի 8-ին պետք է մեկնարկի քուրդ զինյալների’ Թուրքիայի սահմանները լքելու գործընթացը: Գրոհայինների հետքաշումից առաջ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական թև հանդիսացող «HPG»-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Հետ քաշվելու գործընթացը հաջողությամբ լիարժեք կատարելու և ոչ մի սադրանքի չտրվելու համար անհրաժեշտ քննարկումներն արվել են և անցել կազմակերպված ձևով»: Նաև նշվում է, որ նպատակ կա առաջին խմբերը մեկ շաբաթվա ընթացքում հասցնել Հյուսիսային Իրաք:
«ՔԲԿ»-ի ղեկավար օղակներից Մուրաթ Քարայըլանի հրահանգով այսօր երեկոյան քուրդ զինյալների առաջին խմբերը սկսելու են լքել Թուրքիայի տարածքը: Անվտանգության նկատառումներից ելնելով’ քուրդ գրոհայինները ցերեկները թաքնվելու են, իսկ գիշերները’ տեղաշարժվելու: Նախատեսված է հուլիս-օգոստոս ժամանակահատվածում ավարտին հասցնել այդ գործընթացը:
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում