Չտզզաք

Չտզզաք

Ցուլը դարձավ տիրակալ
Կանաչ բացատի,
Փարթամ խոտ, լճակ էլ կար`
Կեր, խմի-ապրի:
Մոտ չէր թողնում ոչ մեկին
Թե բացատ մտնեն,
Առնում էր սուր պոզերին
Գցում դես ու դեն:
Նապաստակ, այծ ու եղնիկ
Նայում են հեռվից,
Նա` մեծ, ու իրենք` փոքրիկ,
Նեղանան ումից:
Ճանճն այդ մասին իմացավ`
– Չտզզաք, – ասաց,
Ճեղքեց օդն – առաջ անցավ
Աննկատ, կամաց:
Նստեց ցուլի ճակատին`
Թե աչքը մտներ,
Ցուլի պոզերն ահագին
Դեռ պիտի պտտեր:
Տզզում տեղին-անտեղին
Ականջին ցուլի,-
– Որ դարձել է իր գերին`
Ու էլ ելք չունի:
Ցուլն հարվածեց պոզերով,
Կճղակով փորեց,
Ինչ արեց ուժի զոռով
Ճանճը չզոհվեց:
Թռավ նրա գլխից վեր,
Մեջքը տրորեց,
Ցուլը շատ էր վրդովել,
Ու ելք որոնեց:
Տրտինգ արեց-փախս տվեց
Ցուլը բացատից,
Ճանճը նրան բաց թողեց `
Կշտացած խաղից:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում