Ամառ

Ամառ

Արևն ինձ նման մանուկ է դարձել,
Խաղից չի հոգնում մինչ ուշ երեկո,
Աշխարհի վրա սիրտն է տաքացել,
Ամառվա շոգ է երկնքի ներքո:
Երկնքում կորած ամպի ոչ մի հետք,
Ամառվա օրն է լույսից շլացել,
Արևի տապը գիտի լիճ ու գետ,
Քամին յոթ սարի ետևն է անցել:
Տապը փորձում է ջրում հովանալ,
Բարակում գետի վզովը ընկած,
Լողացող մանկանց խմբին միանալ,
Ու նրանց նման լինել սպասված:
Արևն ամառվա` ինձ նման մանուկ,
Դրսում խաղալուց ինձ պես չի հոգնում,
Ամառ է վերին երկինքներում լուրթ,
Արև ու մանուկ` ամառվա ճոճքում…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում