Վերահաշվարկի արդյունքում ձայն է աավելացել ՀԱԿ-ի օգտին
08/05/2013 13:42
Նմանատիպ
Երևանի ավագանու ընտրությունների քվյարկության արդյունքների վերահաշվարկը այս պահի դրությամբ ավարտվել է 10 ընտրատեղամասերում:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, վերահաշվարկի արդյունքում էական փոփոխություններ չեն եղել:
Տասը տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում «Բարև Երևան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը չի փոխվել, ՀԱԿ կուսակցության օգտին քվեարկած թերթիկների թիվն ավելացել է մեկով, ՀՀԿ-ինը’ 2-ով, ՕԵԿ-ինը’ 1-ով, ԲՀԿ-ինը’ 1-ով:
Հաշվարկի արդյունքում ՀՅԴ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով, «Առաքելության» կուսակցությանը նվազել է 2-ով:
Այս պահին մյուս տեղամասերում վերահաշվարկը շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում