Պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները. Բնապահպանության նախարար

«ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրերը հետևողական բնույթ են կրում, մենք պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները, որոնք կդրվեն մեր առջև»,-լրագրողներին է հայտարարել նախարար Արամ Հարությունյանը կառավարության նիստից հետո:

Մայիսի 8-ին տեղի ունեցավ կառավարության նոր կազմի առաջին նիստը, որը նախագահում էր ՀՀ նախագահը:

Անդրադառնալով այն հարցին, որ նախարարի անունն ու նախարարության աշխատանքը մշտապես շրջանառվում են հանրության շրջանում՝ Արամ Հարությունյանն ասաց, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնում լիազորությունների կատարման վրա:

Եվ ավելցրել է, որ նախարարությունը աշխատող օղակ է, հարցերը, որոնք լուծում է նախարարությունը, բնականաբար, կապված են էկոնոմիկայի, շրջակա միջավայրի հետ, ուստի գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: ԻՆչն էլ իրենց ստիպում է ավելի հավաք լինել, ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ դրված խնդիրների լուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում