Մեր թիրախը Բաղրամյանը 26-ը չէ, այլ մարդկանց գիտակցությունը. Ժ. Սեֆիլյան

Ազգային ազատագրական պայքարը չի ավարտվել: Այն շարունակվում է հենց հիմա էլ: Ինչպես նշում է aysor.am կայքը այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման անդամ, ազատամարտիկ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանը: 

Ժիրայր Սեֆիլյանը նաև ասաց. «Այսօր մենք ունենք մի քանի խնդիր. Այսօրվա ազատագրական պայքարը զենքով չենք մղելու: Մենք նախ կատարելու ենք սերնդափոխություն քաղաքականության մեջ, մենք ազատվելու ենք այն գաղութարարներից, ովքեր զավթել են մեր իշխանությունը: Մենք պետք է հասկանանք, որ մեր թիրախը Բաղրամյանը 26-ը չէ, այլ մարդկանց գիտակցությունն է: Պետք է հաղթենք ինքներս մեզ, պետք է հաղթենք այն բարդույթը, որ փոքր և թույլ ենք»:

Ժ. Սեֆիլյանը նշեց, որ Սարդարապատ շարժումը, որի անդամն է և ինքը, տանելու է բոլորովին այլ որակի պայքար: Սարդարապատի հավաքին եկող քաղաքացին, նրա խոսքով, հստակ իմանալու է, թե ինչ է անելու հաջորդիվ:

«Մենք հեղափոխության կողմից ենք, այո, բայց հեղափոխություն նախ մարդկանց մտքերում ենք անելու: Ինչ վերաբերում է զենքին, ապա եթե հակառակորդը կրակի’ իմացեք’ պատրաստ ենք հակահարված տալ»,- ասաց նա:

Նա Համեմատական տարավ Արցախյան գոյամարտի տարիների և այսօրվա հետ, և նշեց, որ հիմա պակասում է ոգեղենությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում