Ֆինանսավորվում են կրթական ծրագրերը. ՀՀ Կառավարություն

ՀՀ կառավարությունը հաստատել է’

– «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի և ուսումնական գրականության ապահովում և ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը,

– ՀՀ ԿԱ ոստիկանության «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,

– ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության «ՀՀ կառավարական կապի անվտանգության ապահովում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,

– ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում