Ադրբեջանցիներն անզորությունից այրում են Հայաստանի դրոշը
08/05/2013 15:23
Նմանատիպ
«Լեռնային Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական կազմակերպության մի խումբ անդամներ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը հայերի կողմից, այսպես կոչված, «օկուպացնելու» 21-րդ ամյակի կապակցությամբ այցելել են Շահիդների ծառուղին և բողոքի ելույթներ ունեցել: Միջոցառման ընթացքում կազմակերպության անդամներն այրել են Հայաստանի դրոշը:
Կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը զենքի ուժով ազատագրել Լեռնային Ղարաբաղը հայերից: Այ մասին տեղեկացնում է Contact.az կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում