Վերահաշվարկի ժամանակ ՀՀԿ-ի ձայները ավելացել են երկուսով

Նախօրեին վերահաշվարկ էր իրականացվել 31 ընտրատեղամասերում:

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն`  ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե ՀարությունյանԻ փոխանցմամբ այսօր 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին կողմ ձայների որևէ էական փոփոխություն չի գրանցվել:

Մասնավորապես, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը չի փոխվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններինը՝ 1-ականով, իսկ «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ 4-ով: Վերահաշվարկի աշխատանքները շարունակվում են:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի’ վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետը մայիսի 10-ի ժամը 14.00-ն է: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի’ ժամը 9.00-ից մինչև 18.00-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում