Արմեն Աշոտյանը` նախարարի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ

Իմ սիրելի ֆեյսբուքահայություն:

Երեկվանից չեն դադարում ձեր շնորհավորանքները, ջերմ ուղերձներն ու բարեմաղթանքները’ կապված ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում իմ նշանակման հետ:

Գուցե դժվար կպատկերացնեք, թե ինչ հոգեկան ու բարոյական ապրումներ, հույզեր և զգացումներ են միահյուսվել հոգուս մեջ այդ կապակցությամբ:

Անչափ պարտավորեցնող և պատվաբեր այս նշանակումը առիթ է ընձեռել ինձ ճանաչող և չճանաչող, քաղաքական հայցքներս կիսող և քննադատող, մոտիկ և հեռու հարյուրավոր մարդկանց’ իրենց վերաբերմունքն արտահայտելու, ինձ գոտեպնդելու և լիցքավորելու:

Խոստովանեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքականությունն իր դրոշմը թողել էր նաև իմ մասնագիտական գործունեության վրա, թեպետ ես փորձել եմ հասցնել ամեն ինչ:

Մեզ սպասում է դժվարին, բայց կարևոր աշխատանք երկրի կրթական և գիտական համակարգերի հետագա արդիականացման և բարելավման ուղղությամբ:

Անկեղծ ցանկությունս է, որ այդ գործունեության մեջ կրկին զգամ ձեր շունչն ու ներկայությունը:

Կրկին շնորհակալ եմ:

Ձեր’ Արմեն Աշոտյան»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում