Վարդան Օսկանյանը դեռ Հայաստանում է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրությւոններում նույն կուսակցության ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը Երևանում է, և նրա՝ Հայաստանից հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Tert.am–ի հետ զրույցում Վարդան Օսկանյանը պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ինքը մեկնել է ԱՄՆ, ասաց. «Ես Ձեզ հետ Երևանից եմ խոսում»,- ասաց նա։ Իսկ ի պատասխան հարցի, թե, պատրաստվո՞ւմ է մեկնել, ասաց՝ «ի՞նչ կարևոր է»:

Նշենք, որ 168.am–ը «Օսկանյանը հեռացել է Հայաստանից» վերնագրի ներքո գրել էր, որ ԲՀԿ-ական պատգամավորը մեկնել է ԱՄՆ: Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանն էլ Tert.am –ի հետ զրույցում ևս հաստատելով, որ նա Երևանում է, նշեց, որ նա հնարավոր է՝ առաջկայում մեկնի, բայց թե ե՞րբ, չի կարող ասել:

Պատգամավորի օգնականը նաև նշեց, որ Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքից բացակայելու ստորագրություն չի տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում