Արմեն Երիցյան. Միանշանակ ես ընտրությունները գնահատում եմ դրական

ՕԵԿ ցուցակը գլխավորող, ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին նշեց, որ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, բայց, այնուամենայնիվ, նա ընտրությունները դրական գնահատեց։

«Խախտումներ եղել են, հարուցվել են նաև քրեական գործեր։ Միանշանակ ես ընտրությունները գնահատում եմ դրական, որովհետև ես գտնում եմ, որ, իրոք, նորմալ աշխատանքներ են տարվել, բայց որոշ բացթողումներ, թերություններ եղել են։ Ես ուզում եմ, որ բոլորը գիտակցեն, որ նաև ղեկավարները պետք է խոսեն այն բացթողումների, թերությունների մասին, որոնք ես անձամբ տեսել եմ և խոստացել, որ դրանք առաջ եմ քաշելու, և կարծում եմ՝ իմ գործընկերները նույնն են անելու»,-ասաց Երիցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում