Փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս

Փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս

Փաթիլ-փաթիլ
Ձյուն է գալիս,
Կաթիլ-կաթիլ
Անձայն լալիս:
Օրը տաք է
Ձմռան համար,
Ճերմակ ամպ է
Երկնակամար:
Օդն առել է
Ձյունը վարար,
Փաթիլները
Բռնել են պար:
Ամպը ճերմակ
Մանեց-հանեց
Մուշտակը տաք,
Գետնին սահեց:
Ճերմակ հագավ
Ողջ աշխարհը,
Ու մոռացավ
Վաղ ձնհալը:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում