Ամանորի հեքիաթը իրական լիներ
03/06/2018 13:35
Նմանատիպ
Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.
Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,
Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,
Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:
Ամանորի գիշերվա բարին լուսանար,
Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,
Ամանորի գիշերը գար ու չգնար,
Հեշտ լիներ հեքիաթի պես,մանկան պես`լավը :
Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,
Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,
Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,
Ամանորի հեքիաթը իրական լիներ:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։