Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի անհաջողության պատճառի մասին
04/06/2018 13:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հնարավոր չէ պահել ֆուտբոլիստներին, ովքեր մեկնարկային կազմում չեն լինում: Իրավիճակի նկատմամբ նրանց ռեակցիան կախված է ֆուտբոլիստի խառնվածքից: Մխիթարյանը հասկացավ, որ հոգեպես, ֆիզիկապես և մրցակցության տեսանկյունից պատրաստ չէ: Մխիթարյանի համար դժվար էր հարմարվել խաղային նման կարճ ժամկետների»,-Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում «Daily Star»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում