Շուշիի խորհուրդը. անհնարինը հնարավոր դարձավ

Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի քույրը’ Արմինե Ստեփանյանը լրագրողներին պատմեց արցախյան հերոսի մասին: Վարդանից իրեն մնացած ամենաթանկ խորհուրդը այս տողերն են. «Անգամ եղբայրը եղբորն առանց արյուն հող չի տա»:

Դուշմանի քույրը անդրադարձավ նաև Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» գործողության անվանմանը: Նա նշեց, որ Շուշիի ազատագրման գործողության մասնակիցներից շատերը չամուսնացած երիտասարդներ էին: Վերհիշելով անցյալը՝ քույրը նշեց, որ հույս ունեին, որ վերադառնալուց հետո  Վարդանը կամուսնանա, թեև Դուշմանն իր ամուսնանալու մասին մոր հորդորներին չէր համաձայնում:

«Մի անգամ եղբայրս մորս տարավ պատուհանի մոտ և ցույց տալով երեխաներին, ասաց, որ այս բոլորը մեր երեխաներն են, ինչո՞ւ ուրիշի աղջկան դժբախտացնեմ»,- ասաց Ա. Ստեփանյանը:

Ասուլիսի մյուս բանախոս’ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի խոսքով’ Շուշին երկու կարևոր խորհուրդ ունի’ անհնարինը հնարավոր դարձնելու և ազգային միասնության:

«Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի համար մեր նշանակություն ունի, քանի որ մենք դարեր շարունակ ամրոցներ և բերդեր ենք կորցրել, իսկ այս դեպքում ազատագրեցինք»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում