Հայաստանն ու Վրաստանն ունեն ջերմ հարաբերությունները կապիտալիզացնելու տրամադրվածություն. Տիգրան Բալայան

Հայաստանն ու Վրաստանն ունեն ջերմ հարաբերությունները կապիտալիզացնելու տրամադրվածություն. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանն ու Վրաստանն ունեն ջերմ հարաբերությունները կապիտալիզացնելու տրամադրվածություն: Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է ստորագրել մի փաստաթուղթ, որով կբացառվի միմյանց դեմ գործողությունների կիրառումը:

«Նախ ասեմ, որ վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան լայնորեն լուսաբանվել է ինչպես վրացական, այնպես էլ հայկական մամուլում: Թե Վրաստանի, թե Հայաստանի հայտարարությունները, թե երկու երկրների հասարակությունների արձագանքը կրկնելու կարիք չկա: Պետք է ընդգծել, որ և՛ մեր, և՛ վրացական կողմի մոտ կա պարզ և շիտակ տրամադրվածություն՝ անել առավելագույնը, որպեսզի այն ջերմ հարաբերությունները, որ կան երկու երկրների և ժողովուրդների միջև, կապիտալիզացնենք, ինչպես նաև միջպետական հարաբերությունները հասցնենք նոր մակարդակի: Թե այդ ամենն ինչ փաստաթղթային ձևակերպում կստանա, ինչ ձևակերպումներ կօգտագործվեն, եթե հետագայում մենք նոր մի համաձայնագիր կամ պայմանագիր ստորագրենք, դա արդեն հնարավորի հարց է: Այս պահի դրությամբ նոր խոշոր համաձայնագրի կնքման վերաբերյալ աշխատանքներ չեն ընթանում, բայց նաև չի կարելի բացառել, որ նման աշխատանքներ կլինեն»,- ասաց Տիգրան Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում