Սփյուռքի նախարարը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու լուրերը

Սփյուռքի նախարարը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին լուրերը: Նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցույց տվեք մեկ ապացույց, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով իր և իր համախոհների կողմից 2012-ին կուսակցություն հիմնած լինելու լուրերին՝ նախարարն ասաց, որ եղել է մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարել են իրենց այդ մտադրության մասին: «21 տարեկան երիտասարդներ ցանկանում էին կուսակցություն հիմնել, սակայն հետո խնդիրներ առաջացան, թիմի ներսում պառակտում առաջացավ: Եվ մենք անգամ փաստաթուղթ չներկայացրինք պետռեգիստր»,-եզրափակեց նախարար Հայրապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում