Ադրբեջանում փլուզվում է փախստականների հանրակացարանը
Նմանատիպ
Ադրբեջանի Դարնագյուլ բնակավայրի հանրակացարաններից մեկում, որտեղ տեղակայվել էին Ղարաբաղից ժամանած փախստականները, 3-րդ հարկում փլուզվել է առաստաղը, ինչի արդյունքում երկու կանայք են տուժել: Որոշ փախստականներ մարմնական վնասվածքներ են ստացել: Սկզբում փլուզվել է ընդհանուր խոհանոցի առաստաղը, ինչից հետո նույն բանը տեղի է ունեցել նաեւ մյուս սենյակներում:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը:
Այդ հարկում բնակվում է 24 մարդ, իսկ հանրակացարանում’ 125: Բնակիչները պատմել են, որ արդեն բազմաթիվ տարիներ հանրակացարանի ջրահեռացման համակարգը վթարային վիճակում է, հարկերի միջեւ անընդհատ ջուր է հավաքվում, ինչի արդյունքում էլ առաստաղները չեն դիմանում: Շինության նկուղը ջրի մեջ է, ինչի հետեւանքով ճաքեր են առաջացել ամբողջ շինությունում:Բնակիչների բողոքները անպատասխան են մնացել: Բնակիչները լքում են հանրակացարանի տարածքը, քանի որ փլուզումները շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում