Վերահաշվարկի արդյունքում կրկին ավելացել են ՀՀԿ-ի ձայները

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների քվյարկության արդյունքների վերահաշվարկի 30-ից ավելի դիմում է ստացվել թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Դիմում ներկայացնողները  «Բարև Երևան» դաշինքն ու «Առաքելություն» կուսակցությունն էին:

Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանի ներկայացմամբ, երեկ ու այսօր հասցրել են վերահաշվարկ իրականացնել 5 տեղամասերում:

Այսօր հաշվարկել են 8/15, 8/08, 8/14 տեղամասերի քվեարկության արդյունքները:
Գրիգորյանի ներկայացմամբ, 8/15-ում անվավերներ համարված քվեաթերթիկների հաշվին ՀՀԿ-ի ձայները ավելացել են 2-ով, 8/08-ում ևս ՀՀԿ ձայներն ավելացել են 2-ով, այստեղ 1-ով ավելացել է նաև «Առաքելություն» կուսակցության օգտին տված քվեները:

8/14 տեղամասում որևէ փոփոխություն չի եղել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում