Ձնեմարդ

Ձնեմարդ

Ձյունե երկու կլոր գունդ,
Մեկը մեկից փոքր ու մեծ,
Մեկմեկու կպած անփույթ,
Ինչպես ութի երկու կես:
Աչքերն ածխե փայլով մութ,
Քիթը գազար ծիրանի,
Բերանին կոճակ կապույտ,
Կուլ կտա թե կհանի:
Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ
Մարմնին թև են տալիս,
Կանթը պոկված մի ծակ դույլ
Գլխարկի տեղ է գալիս:
Ձնեմարդ է անունը,
Անականջ է իմ կանչին,
Բակն է մեր նրա տունը,
Խաղընկերն եմ առաջին:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում