Արտակ Սարգսյանը դուրս եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից

Արտակ Սարգսյանը դուրս եկավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից:

Հայտարարության մեջ նշված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում