«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ

«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել երկու տարով դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

«Սույնով երաշխավորում ենք, որ թիվ ԵԱԴԴ/0028/01/17 քրեական գործով մեղադրյալ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու և փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտականությունները»,- նշված է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում