Աղջիկներին «կիսամերկ» ջինսեր են հագցնում
06/06/2018 14:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Bless հագուստի բրենդ-արտադրողը Mesh jeans (,ցանցով ջինսերե) Է ներկայացրել Opening Ceremony ռեթեյլ-խանութի կայքում: Այդ մասին հայտնել Է Metro-ն:
Նոր մոդելն ստեղծելու համար դիզայներներն ամբողջությամբ վերաձեւել են Levi’s 501 վինտաժային շալվարները. նրանք կողքից կտրել են շալվարները եւ թափանցիկ ցանց դրել, որը զուգագուլպա Է հիշեցնում: Նշվում Է, որ նման անհամաչափ ջինսերն աղջիկներին թույլ են տալիս ցուցադրել իրենց ոտքերի կողամասերը՝ նստատեղից մինչեւ կոճերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում