Կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական
06/06/2018 15:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Hayastan24.com: Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական:
Նորանշանակ խորհրդականը hayastan24.com-ի հետ զրույցում հետագա անելիքների եւ ծրագրերի մասին մանրամասներ ասել դեռ չցանկացավ, սակայն նշեց, որ այս պահին թե՛ ինքը եւ թե՛ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու նախարարության մյուս աշխատակիցները զբաղված են իրավիճակի խորը ուսումնասիրությամբ եւ գնահատմամբ:
«Անելիքները շատ-շատ են, իսկ մշակույթի ոլորտում ակնհայտ փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- ասաց մշակույթի նախարարի նորանշանակ խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում