Ցուցարարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել
06/06/2018 19:33
Նմանատիպ
Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը. «Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։
Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»։
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում