Շղարշ-ամպերն երկինքն առան
06/06/2018 20:53
Նմանատիպ
Շղարշ-ամպերն երկինքն առան,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը՝ մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե՝ խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած՝
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված՝
Քունն աչերիս կհանգչի…
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում