Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության ծրագիրը. ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ժամանակավոր, համաձայնության կառավարության կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց:
Խորհրդարանականներն արտահերթ նիստով քննարկում են «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Նախագիծը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։
Հիշեցնենք, որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Կառավարության ծրագիրն անվանել էր զուտ նպատակների հուշագիր՝ ընդգծելով, որ իրագործման մեթոդիկա չկա:
Տնտեսագետ Տարոն Մարգարյանն էլ Կառավարության ծրագիրն անվանել էր զուսպ, հավասարակշռված ու կոմպակտ քաղաքական փաստաթուղթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում