Գալուստ Գրիգորիչ, դաշնակի ու շտաբի պետի նախկինը չի լինում

«Հրապարակը» գրում է. «Ընտրությունների գիշերը ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանի հաղթանակը մեկ բաժակ կոնյակով նշելիս ՀՀԿ հին եւ նոր գվարդիաների լարվածությունը թուլացնելու համար ՀՀԿ պոետ Գալուստ Սահակյանը, որը երկակի վիճակում էր գտնվում այդ օրերին. որդին’ Արման Սահակյանը, երիտթիմական էր, ինքը’ ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի նահապետ, ողջ օրը Հովիկ Աբրահամյանի շնչի տակ մոտեցել, բաժակ է խփել Էդուարդ Շարմազանովի հետ, թե’ Էդիկ, վաղվանից էլ շտաբի պե՜տ չես:

«Գալուստ Գրիգորիչ, դաշնակի ու շտաբի պետի նախկինը չի լինում»,- գերազանցիկորեն պատասխանել է Շարմազանովը: Ըստ ՀՀԿ «էպոսագետների»’ այս «պատումը» Սերժ Սարգսյանին ուրույն, Հովիկ Աբրահամյանին ուրույն է «ուրախացրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում