Իսկ դու ի՞նչ ես արել

«Աշխարհն այլ, ավելի լավ մեխանիզմ իշխանափոխության համար չի հորինել, քան ընտրություններն են: Եվ մենք այդ գիտակցումով պետք է ամեն օր սովորենք ու փոխենք սխալները: Այստեղ հարցը չպետք է լինի՝ ով ի՞նչա արել, այլ՝ ի՞նչ եմ ես արել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Հարցին՝ կարելի՞ ընտրական այս ցիկլից հետո փաստել, որ իշխող ՀՀԿ-ն թեկուզ շատ փոքր քայլերով, բայց գալիս է այդ գիտակցմանը, Թ. Պողոսյանը պատասխանել է. «Նախկին ընտրական պատմությունների համեմատ բարելվում կա՝ և մամուլի աշխատանքում, և հանձնաժողովների, որոնք ոչ ոք չի կարող հերքել: Բայց բավարա՞ր են դրանք: Այն, ինչ որ պատկերացնում ենք և կցանկանաք, որ լիներ, մեր ամենօրյա աշխատանքով պետք է հասնենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում