Շարել է սեղանին

Շարել է սեղանին

Շարել է սեղանին
Սպասքը մանկական,
Լուրջ է իր մեծ խաղին
Մեր փոքրիկ Էվիտան:
Երեք տարեկան է,
Եփ ու թափ է անում,
Շիլան տնական է,
Չարժե դնել անուն:
Ոչ համ ունի, ոչ` հոտ,
Նրա եփած շիլան,
Բաժանում է փութկոտ,
Թասով բերնեբերան:
Որ պապը կուշտ ուտի,
Տատիկն էլ կշտանա,
Հայրիկը անոթի
Մորից չնեղանա:
Բոլորն ուտում-ուտում
Շիլան` ոնց են գովում,
Էվիտային գրկում,
Գանգուրներն են շոյում:
Երբ ուտելու հերթը
Նրան էլ է հասնում,
Թափ է տալիս ձեռքը,-
Շիլա չկար թասում:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում