Պանրի դիֆիցիտն աստիճանաբար վերանում է

Երևանի սուպերմարկետներում և խանութներում հայկական արտադրության պանրի դիֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը. «Մեկ օրում ոչ կարող է կարգավորվել, ոչ էլ դեֆիցիտ ստեղծվել: Կաթը կամաց-կամաց շատանում է: Ամեն դեպքում, տենդենցներ կան»: Իսկ թե երբ կկարգավորվի, Գրիգորյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, որ վերահսկողությունից դուրս է:

Նշենք, որ պանրի դեֆիցիտով պայմանավորված՝ պանրի գները որոշակի բարձրացել են, ինչի առիթով ՀՀ ՏՄՊՊՀ-ն պանրի շուկայում շարունակում է ուսումնասիրություններ կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում