Թոռան ծննդյան առթիվ արգելված ժամի հրավառություն կազմակերպած տղամարդը տեղափոխվել է ոստիկանություն
08/06/2018 15:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանություն հունիսի լույս 8-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 13-րդ փողոցում հրավառություն է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ահազանգով մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը տեղում պարզել է, թե ով է հրավառությունը կատարել։ Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և բացատրությամբ հայտնել, որ հրավառությունը կատարել է թոռան ծննդյան տարեդարձի առթիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում