Ցեղասպանության փաստի հաստատում և վերահաստատում Ավստրալիայում

Սիդնեյից «Ազգի» ստացած հաղորդագրության համաձայն, նախորդ օրը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի ստորին պալատը միաձայնությամբ ընդունել է նոր բանաձեւ, որը վերահաստատում եւ հաստատում է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունների փաստը, կրկնելով ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհրդարանի վերին պալատի ընդունած նույնաբովանդակ որոշումը: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերրի Օ՛Ֆարելի ներկայացրած բանաձեւը պաշտոնապես ճանաչում է ասորիների եւ հույների ցեղասպանությունը, միաժամանակ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը եւ այդ կապակցությամբ դեռեւս 1997 թ.-ին նույն խորհրդարանի ընդունած որոշումը:

Ավստրալիայում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն այս առթիվ ասել է. «Այսօր պատմական օր է Նոր Հարավային Ուելսի մեծ նահանգի համար: Մեկ անգամ եւս այն վեր կանգնեց որպես փայլող փարոս ճշմարտության, որ հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունները երբեք չեն մոռացվելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում