«Առավոտ». ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է
Նմանատիպ
Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում’ ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է: Այս մասին գրում է «Առավոտ»-ը: Ասել է թե’ իշխանության հետ չէ: Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունը իշխանության հետ չէ այսօր, և ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում: Իրավիճակն ավելի քան պարզ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը’ պատասխանելով հարցին’ կարելի՞ է տապալված համարել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը’ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, քանի որ ԲՀԿ-ն կարծես չի շտապում դուրս գալ այլընտրանքի դիրքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում