Շնող համայնքի բնակիչների խնդիրներին առաջիկա 10 օրվա ընթացքում լուծում կտրվի

Շնող համայնքի բնակիչների խնդիրներին առաջիկա 10 օրվա ընթացքում լուծում կտրվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով «Թեղուտ» ՓԲԸ-ը ճանապարհը, սակայն այն արդեն բաց է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքի բնակիչների մի մասը, ովքեր նախկինում եղել են տվյալ ընկերության աշխատակիցներ, հունիսի 11-ին փակել էին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց աշխատանքի հարցը:

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ընդգծեց, որպեսզի իրենց ինչ-որ կերպ աջակցեն իրենց:

«Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները ցանկանում են, որպեսզի իրենց աշխատանքի հարցը լուծվի կամ այլ կերպ աջակցենք իրենց: Խնդիրները շատ բարդ են, բայց դրանց պատասխանները 10 օրվա ընթացքում պետք է տանք թե դրական, թե բացասական»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ղումաշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում