«Հրապարակ». Դավիթ Սարգսյանը ծանոթանում է նախարարության գործառություններին

«Չորս տարի առաջ ՀՀԿ-ին անդամակցելիս, ի պատասխան հումորով տրված հարցի` չցավա՞ց, ՀՀԿ նորագիր անդամ Դավիթ Սարգսյանը խրոխտ պատասխանել էր’ երբեք չի ցավալու: Երեկ արդեն ֆինանսների նախարարին հարցրինք, շատերի համար անսպասելի էր Ձեր նախարար դառնալը, իսկ Ձեզ համա՞ր: «Ինձ համար’ նույնպես»: Ձեր մանկության երազա՞նքը չէր: «Չէր»: Ինչպե՞ս անցավ աշխատանքային առաջին օրը: «Ճանաչողական, ծանոթանում եմ նախարարության գործառություններին, խնդիրներին, աշխատակիցներին»:

Փաստորեն, դեռ չի «ցավում», բայց հաստատ ցավ կլինի’ մանավանդ կապված աշխատավարձերի բարձրացման հետ. կարողանալո՞ւ եք գլուխ բերել այդ դժվարին խնդիրը, որը դրվել է Ձեր առաջ: «Եկեք այսօր այդ հարցին չպատասխանեմ, առայժմ ճանաչողական փուլ է, կավարտվի այն, կմտնենք հունի մեջ, կպատասխանենք այդ հարցին»»,- գրում է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում