Կառավարությունը տեսչությունների կրճատում կանի. մամուլ
10/05/2013 10:04
Նմանատիպ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում կառավարությունը, նոր փոխվարչապետների ինստիտուտի ներդրմանը զուգահեռ, ձեռնամուխ է լինելու կառուցվածքային-կազմակերպչական նոր փոփոխությունների: Մայիսի 20-ին մեկնարկող Աժ քառօրյային իր ծրագիրը ներկայացնելուց, հաստատելուց հետո սկսվելու է ստուգող գերատեսչությունների’ տեսչությունների կրճատման’ օպտիմալացման գործընթացը: Դրանց քանակը կկրճատվի, և մոտ 2 տասնյակից կմնա 8-ը:
Նախատեսվում է վերացնել գերատեսչական մի շարք, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական տեսչությունները, որից հետո կառավարությունը ձեռնամուխ կլինի իրեն առընթեր մարմինների փոփոխությանը: Իսկ դրանք 6-ն են’ պետեկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, ազգային անվտանգության, պետգույքի կառավարման, ավիացիայի, միջուկային անվտանգության կոմիտեները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում