Հարցը հանել, այսպես չի կարելի. Քաղշինի նոր պետը չնշանակվեց, որովհետև ինքնաթիռում էր
11/06/2018 20:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին հարցը կառավարության նիստի օրակարգից հանվեց։
Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նա ինքնաթիռում է՝ Հայաստան է ժամանում ԱՄՆ-ից։
«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ավետիք Էլոյանը», – ասաց Ավինյանը։
Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդպես չի կարելի։ «Առաջարկում եմ հարցը հանել», – նշեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում