Կդառնա՞ Մերաբիշվիլին Սաակաշվիլիի փոխարինողը

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտնվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուների ցուցակում: Կուսակցության ներսում կանցկացվի առանձին ընտրություններ, որի արդյունքում հաղթղ ճանաչված կուսկացականը կդառնա նախագահի թեկնածու: Այս մասին հայտնել է ազգային շարժման առաջնորդներից Գեորգի Վաշաձեն հինգշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Грузия Online-ը:

Նրա խոսքով, Մերաբիշվիլիից բացի նախնական ընտրական ցուցակում կարող են ներառել նաև Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիդ Բակրաձեին և Եվրոպական ինտեգրացիայի նախկին նախարար Գեորգի Բարամիձեին:
Վաշաձեն հայտարարել է, որ կուսակցության ներսում խորհրդակցություններ են ընթանում՝ որոշելու համար իրենց կողմից առաջադրվող թեկնածուին: Նա նաև ընդգծել է, որ իրենք լուրջ նախընտրական քարոզարշավ են իրականացնելու, որպեսզի հաղթի հենց իրենց թեկնածուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում