Վերահաշվարկի արդյունքում կրճատվել են ԲՀԿ-ի ձայները

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարդը շարունակվում է:

Ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից` մայիսի 9-ին վերահաշվարկվել են 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:
Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվը աճել է 25-ով, սակայն որևէ էական փոփոխություն չի գրանցվել: 

Մնացած 10 ընտրական տեղամասերում արձանագարվել են ոչ էական փոփոխություններ: «Առաքելություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 10-ով, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքինը՝ 7-ով, «Հայ ազգային կոնգրեսինը»՝ 3-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ 4-ով և «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 2-ով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի’ վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետը մայիսի 10-ի ժամը 14.00-ն է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում