Արմեն Աբրամանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նրան փոխարինել է Վաղինակ Սարգսյանը

Արմեն Աբրամանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նրան փոխարինել է Վաղինակ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Վաղինակ Սարգսյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: 

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Ավելի վաղ Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում