Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել
Նմանատիպ
«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել։ Մասնավորապես Գառնի համայնքում գտնվող գերեզմանոցում /հանրապետական նշանակության հուշարձան/ ուղղվել ու կանգնեցվել է միջնադարյան խաչքարը:
Նույն ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում: Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների ջանքերով Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Գյուղատեղի Գոմեր հուշարձանի տարածքում կանգնեցվել և ամրակայվել է երեք խաչքար:
ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ջանքերով խաչքար է կանգնեցվել նաև մարզի Գոմք համայնքում:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում