Կոնֆետը մերժեց․․․

Կոնֆետը մերժեց․․․

Կոնֆետը մերժեց թոռնիկի տված
Պապը` ցույց տալով հիվանդ կոկորդը,
Չէ, թոռնիկից չէր պապը խռոված,
Ընկել էր թոռը զուր ձեռքն ու ոտքը:
Ասում էր թուքն էլ կուլ տալ չի կարող,
Մերժում էր անգամ ջուրը իր բերած,
Ասում էր ունի ջերմություն ու դող,
Երեկվա խաղից այսօր էր քրտնած:
– Ինչպես թե, թուքը կուլ տալ չի կարող,-
Պապն ուղտ էր երեկ մի մեծահոգի,
Թոռը նայում էր նրան մտախոհ,-
Ուղտի պես պապը հանկարծ չթքի…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում