Պապը թոռից չէր կշտանում
12/06/2018 12:30
Նմանատիպ
Պապը թոռից չէր կշտանում,
Թոռն էլ` խաղից իր հորինած,
Մեկ էլ տեսար մի փայտ առած,
Առաջն արած պապին տանում,
Աչքերի մեջ ոգին վառած
Հարվածում էր ու ծիծաղում:
Շունչը պահած անկյունում տան`
Կծկվում էր պապը վախից,
Թռչկոտում էր ուրախ ցավից,
Պապն էլ խելքով` խելքին թոռան,
Չէր կշտանում խաղ ու պարից…
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։