Էդուարդ Շարմազանով. Մանե Թանդիլյանն ինտելեկտուալ, ճիշտ գործիչ է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն ինտելեկտուալ, ճիշտ գործիչ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ես սա ասում եմ որպես ոչ թե գործընկեր, այլ մարդ, որն առնվազն 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին։ Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ, վերաբերվում նման որոշմանը», – նշեց Է.Շարմազանովը՝ անրդրադառնալով Թանդիլյանի հրաժարականին։
Դիտարկմանը, թե արդյոք սա չի խոսում կառավարության ճաքերի մասին՝ Շարմազանովը նշեց. «Դա կառավարության ճաքերն է, թե ճաքերը չէ՝ չեմ կարող ասել, որ հետո չասեք նախկին իշխանությունը չարախնդում է։ Դա կառավարության ներքին խնդիրն է։ Ես ասել եմ՝ մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարված չենք տալու»։
Դիտարկմանը՝ ողջունո՞ւմ է Փաշինյանի քայլը՝ շարունակել պարտադիր կուտակային համակարգը, որը ներդրվել էր ՀՀԿ-ի կողմից, Շարմազանովը հիշեցրեց, որ դեռևս վարչապետի թեկնածու եղած ժամանակ նա նշել է, որ ընդդիմադիր գործիչը իշխանություն տեղափոխվելուց չպետք է իր հայեցակարգը փոխի։
«Երբ ինքը գովաբանում էր ԵԱՏՄ-ն, ես ասեցի որն է երաշխքը, որ դուք այլ հարցերում չեք փոխելու ձեր դիրքորոշումը՝ լինելով իշխանություն», – ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում