«Նախախորհրդարանի» հանրահավաքը Գյումրիում (տեսանյութ)

«Նախախորհրդարանը» Գյումրիում հանրահավաք էր հրավիրել: Ըստ «Նախախորհրդարանի» անդամների՝ Գյումրին հեղափոխության կենտրոնն է, այդ իսկ պատճառով իրենց ծրագրերի մեկնարկը տալիս են այնտեղից:

«Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամները խոսեցին մի շարք խնդիրներից:

Բաբկեն Մկրտչյանը հանրահավաքի ժամանակ անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին և գործարար միջավայրին: Վերջինիս կարծիքով`  Հայաստանում չկա գործարար միջավայր:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում գործարար միջավայր չի ձևավորվել, եթե նույնիսկ որոշ անհատներ ինչ-որ մաս են ինչ-որ բիզնեսի, դա բիզնես չէ, դա կապ չունի դասական գործարարության հետ:Եվ բոլորի ավարտը նույնն է լինում, ինչպես բոլոր նրանց, ովքեր կապ չունեն իմ նշած կուսակցության հետ», -ասաց Բաբկեն Մկրտչյանը:

Տեսանյութը մեր գործընկեր asparez.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում