«Համազգային թատրոն»-ում պրեմիերա է
Նմանատիպ
Ս.թ. մայիսի 10-ին եւ 11-ին, 19։00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ա.Պ.Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրության պրեմիերան։ Այս մասին տեղեկացնում են «Համազգային թատրոն»-ց:
Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը’ Հրաչյա Գասպարյանի, նկարիչ’ Անժելա Գալստյան։
Դրամատուրգիայի պատմության ամենաարժեքավոր նմուշներից է «Քեռի Վանյա» տրագիկոմեդիան, որին անդրադարձել են բազմաթիվ մեծ արվեստագետներ: Այն յուրովի մտորելու առիթ է տալիս կյանքի վերաբերյալ, յուրովի ու շատ անկեղծ… Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը չի կորցնում հետաքրքրությունը մտածող մարդու մոտ:
Բեմադրության մեջ խաղում եմ թատրոնի դերասաններ Վարշամ Գեւորգյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեւ Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Ալեքսանդր Գասպարյանը եւ Արմինե Պողոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում